Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Իրականացվել են ձյան մաքրման աշխատանքներ

Իրականացվել են ձյան մաքրման աշխատանքներ
23.12.2014 | 11:46

Դեկտեմբերի 22–ի երեկոյան մայրաքաղաքում ձյան տեսքով տեղումներով պայմանավորված` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունները Ավանում, Արաբկիրում, Նոր Նորքում ու Քանաքեռ-Զեյթունում ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ օգտագործվել է համապատասխան քանակի տեխնիկական աղ ու շլաքային ավազ: Մյուս վարչական շրջաններում տեխնիկական ու մարդկային ռեսուրսները պատրաստ են եղել ցանկացած պահի դուրս գալ փողոցներ: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները վաղ առավոտյան եղել են լիարժեք երթևեկելի:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ